
Սարդարապատում կկազմակերպվի սիրիահայ վարպետների ապրանքների ցուցահանդես-վաճառք
Մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կանցկացվի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ սիրիահայ ձեռագործ վարպետների և հրուշակագործների մասնակցությամբ։ Ցուցահանդեսի կազմակերպման համար սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 800 հազար դրամ։
Գումարը նախատեսված է մարդկանց Երևան-Սարդարապատ-Երևան տեղափոխելու և արևից ու անձրևից պաշտպանող ծածկոցներ գնելու համար։
Կառավարությունը որոշումն ընդունեց այսօրվա նիստին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել