
Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ
Կարեն Բոթոյանը կստանձնի Գեղարքունիքի մարզպետի լիազորությունները: Կառավարության այսօրվա նիստին այս որոշման նախագիծը ներկայացրել էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
ՀՀԿ-ական Բոթոյանը փոխարինելու է ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանին, ով տեղափոխվել է ԱԺ՝ ստանձնելով պատգամավորական մանդատը։ Մայիսի 23-ին Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անդամների հետ, շնորհակալություն հայտնել հնգամյա աշխատանքի համար, հույս հայտնել, որ համագործակցությունը մարզի և մարզպետարանի հետ կշարունակի նաև Ազգային ժողովից։
Արդեն իսկ նոր մարզպետ Կարեն Բոթոյանը ամիսներ առաջ էր անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, մինչ այդ` 2012-ի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Օրինաց երկիր» խմբակցությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել