HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության GIZ աջակցությամբ այսօր տեղի է ունեցել Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկում: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ նոր օրենքի նախագծի մշակման հիմքը քաղաքացիական հասարակության պահանջն էր, ինչպես նաև 2003 թվականին ընդունված գործող օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնք այս օրենքի կարգավորման առարկան են հանդիսանում: Նրա խոսքով՝ նոր օրենքի նախագիծն ուղղված է մարդու իրավունքների իրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մասնակցային կառավարմանը: Որպես կարևոր դրույթներ՝ նախարարի տեղակալն առանձնացրել է Էլեկտրոնային հարցումների ներդրման, տեղեկատվություն տիրապետող մարմինների կողմից պրոակտիվ քաղաքականության և տեղեկատվական ռեեստրների վարման ու հրապարակման կարգավորումները:
Փոխնախարարն անդրադարձել է նաև ամենաշատ քննարկված՝ տեղեկատվության ազատության համար լիազոր մարմնի ստեղծմանը և նշել, որ այդ գաղափարը տեղեկատվության ազատության ոլորտում լրացուցիչ կառուցակարգեր ստեղծելու նպատակ ունի:

Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի նախագծի որպես հիմնական սկզբունք նշել է, որ այն քննարկվելու և ընդունվելու է շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն կոնսենսուսի հիման վրա:
Այնուհետև GIZ փորձագետ Նորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի շուրջ ՀՀ արդարադատության նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության համատեղ աշխատանքը և օրենքի նախագծի նախապատրաստական ողջ շրջանը:

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Օտտո Լուխտերհանդթը քննարկման մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները և նշել, որ այս նախագիծն ավելի ժամանակակից է, քան գործող օրենքը, հատկապես թվայնացման առումով, սակայն հիմքեր կան օրենքն ավելի բարելավելու: Որպես դրական առանձնահատկություններ նա նշել է պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, տեղեկատվության ստացման համար էլեկտրոնային միջոցների կիրառման դրույթը:
Փորձագետի դիտարկումներին հաջորդել է նաև մասնագիտական քննարկում՝ օրենքի նախագծի բարելավման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter