ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստան և Բելառուս
Մայիսի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2017թ. պլանի համաձայն` ստանդարտացման և չափագիտության ոլորտի հարցերի քննարկման նպատակով մայիսի 24-ին Մինսկ է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը:
Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել