Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակել
Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով նշանակվել է կառավարության կազմը. մասնավորապես՝
Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ,
Սուրեն Կարայանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,
Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար,
Վիգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարար,
Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության նախարար,
Աշոտ Մանուկյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար,
Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Դավիթ Հարությունյանը՝ արդարադատության նախարար,
Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար,
Վարդան Արամյանը՝ ֆինանսների նախարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել