HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ հասցեագրված բողոքի քննարկման ընթացակարգի արդյունքում դադարեցվել է քրեական հետապնդումը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետության քաղաքացիություն՝ այն պատճառաբանությամբ, որ անձն ունի քաղաքացիություն և ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Բողոքի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության հետ իրականացվել է համատեղ աշխատանք:

Քննարկման արդյունքում պարզվել է, որ դիմումատուին քաղաքացի համարելու հիմքերը բացակայում են: Ձեռք բերված տեղեկություններն ամփոփվել և ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու նպատակով:

Արդյունքում՝ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ դիմումատուի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հանցակազմի բացակայության հիմքով, դադարեցվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter