ՄԻՊ աշխատակազմի թեժ գծով 527 բողոք է ստացվել
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ 2017 թվականի մայիսի 25-ի դրությամբ թեժ գծով ստացվել է 527 բանավոր բողոք: Դրանք վերաբերել են մարդու անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, սեփականության, կրթության, պատշաճ վարչարարության, բժշկական օգնության և սպասարկման, ընտրական և այլ իրավունքների իրացմանն առնչվող խնդիրներին:
Դրանցից 102-ով իրականացվել է արագ արձագանքում, այդ թվում 18 այցելություն` ենթադրյալ իրավախախտման վայրեր: Քաղաքացիների բարձրացրած 92 հարց ստացել է դրական լուծում, տրամադրվել է նաև իրավական խորհրդատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել