«Հրապարակ». լեգալ ամուսնական դավաճանություններ
Ինտերնետի զարգացումը Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, սկսել է քայքայել հայկական ընտանիքները: Աշխարհի զարգացած երկրներում տարածված «սվինգ ընտանիքների» փորձը վերջին շրջանում արագ ներդրվում է Հայաստանում: Սրանք այն ընտանիքներն են, որոնք համատեղ պայմանավորվածությամբ զույգեր են փոխանակում եւ, այսպես ասած, լեգալացնում ամուսնական դավաճանությունը: Թերթի տեղեկություներով՝ հիմա «սվինգ ընտանիքների» պայմանավորվածությունները կայացվում են հիմնականում ինտերնետի միջոցով: Ընդ որում՝ դրանով սկսել են զբաղվել ոչ միայն եվրոպականացված, քաղքենի ընտանիքները, այլեւ շատ նահապետականները: Ասենք՝ Գյումրիից երիտասարդ ամուսնական զույգը, որն ապրում է սկեսուր-սկեսրայրի հետ, հատուկ Երեւան է գալիս մյուս զույգի հետ հանդիպման: Այսպես ասած՝ միքանիօրյա սեքս ուղեւորության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել