
Իրադրությունն առաջնագծում` նախորդ շաբաթվա ընթացքում
Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- գրված է ՊՆ հաղորդագրության տեքստում:
Մեկնաբանել