HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ռեկտորներ

Այսօր կայացել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նիստը, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը: Իսկ վաղը տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ: Օրակարգում դարձյալ համալսարանի ռեկտորի ընտրության հարցն է:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի ապրիլի 26–ին կայացած նիստում ռեկտոր է ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի ապրիլի 27-ին կայացած նիստում ռեկտոր է ընտրվել Արմեն Մազմանյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter