«Հայկական ժամանակ». վերահսկիչ պալատը մտել է Աբովյան
Երկար ժամանակ մամուլում շրջող լուրերն այն մասին, թե վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Աբովյանի քաղաքապետարանում, երեկ ի վերջո հաստատվել են: Քաղաքապետն այստեղ Կարո Գուլոյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան:
Աբովյանում եւ ընդհանրապես Կոտայքի մարզում ՎՊ-ի ստուգումները պլանավորվել էին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրացման ամենաթեժ պահին: Այս ընթացքում ՎՊ-ն եւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնապես հերքում էին, որ Աբովյանի քաղաքապետարանում ստուգումներ են ընթանում: Երեկ պալատի մամուլի ծառայությունից թերթին պաշտոնապես հայտնել են, որ ՎՊ նախագահի նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը Աբովյանի, Հրազդանի եւ Եղվարդի քաղաքապետարաններում ստուգումներ են իրականացվելու: «Աբովյանում այս պահին ստուգումներն ընթացքի մեջ են»,- հայտնել են վերահսկիչ պալատից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել