
«Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ չի հայտնաբերվել
Առավոտյան «Հրազդան» մարզադաշտի տարածքում հրշեջ ծառայության և շտապօգնության մեքենաներ էին կայանված։ Ըստ արակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ 06:12-ին տեղեկություն է ստացվել, որ մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված:
Ինչպես «Հետք»-ին հայտնեցին արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ քիչ առաջ ստացված տվյալներով «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ չի հայտնաբերվել։ Իսկ նման ահազանգ ԱԻՆ-ը ստացել էր ոստիկանությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել