HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդլայնվում է համագործակցությունը Գերմանական Կարմիր խաչի հետ. սահմանամերձ համայնքների ԱԻՆ հենակետերը կկատարելագործվեն

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ- ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի և Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման և գործակցության նոր եզրերի ստեղծման գործընթացները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մասնագետների վերապատրաստման գործընթացում. մասնավորապես՝ կվերապատրաստվեն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմը, 911 ծառայության կարգավար-օպերատորները՝ ահազանգողին հեռախոսակապի միջոցով առաջին օգնության տրամադրման հմտությունների կատարելագործման թեմայով:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է գերմանական կողմի աջակցությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործող հրշեջ-փրկարարական հենակետերի անձնակազմի վերապատրաստման և տեխնիկական զինման գործընթացում: Իր խոսքում նախարար Տոնոյանը նշեց, որ սահմանամերձ համայնքների հենակետերում ծառայող փրկարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն առաջին բուժօգնության հմտություններին և կարողանան փոխարինել պարամեդիկներին: Գերմանական կողմը պատրաստակամություն հայտնեց աջակցել նաև հենակետերում կամավորական ուժերի ձևավորման և զարգացման գործընթացում:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել  Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի մրցույթ՝ կիրառելով այս բնագավառում Գերմանիայի փորձը: Մրցույթը թույլ կտա գործընթացում ներգրավել դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող Հայաստանի տարբեր գերատեսչությունների և կատարելագործել ծառայություն մատուցողների հմտությունները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կազմակերպել գերմանական կողմի պատվիրակության այցելությունը սահմանամերձ գյուղերի հրշեջ-փրկարարական հենակետեր՝ տեղում վերջիններիս կարիքներին ծանոթանալու նպատակով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter