HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն, դեսպան Արգենտինա Սաբադոսին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը կառույցի հետ։ 

Դեսպան Սաբադոսը ներկայացրեց ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները և բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։ 

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային միգրացիոն հոսքերի կառավարման շուրջ։ Անդրադարձ արվեց Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների խնդիրներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter