HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճել են ամուսնալուծության հարցի շուրջ. ամուսինը հայտնվել է հիվանդանոցում

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
 
Ոստիկանները պարզել են, որ տղամարդուն տանը ամուսնալուծության հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է կինը: Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջը  հայտնաբերելու ուղղությամբ:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter