Կենտրոնական բանկը թողարկել է երկու հուշադրամ
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ թողարկվել է երկու հուշադրամ։
Բարսելոնայի լաբիրինթոսը
Դիմերեսին՝ Բարսելոնայի լաբիրինթոսը և Էրոսի արձանը, դարձերեսին՝ Բարսելոնայի լաբիրինթոսի գծապատկերը՝ ջրավազանը՝ սկզբնամասում և հրապարակը՝ կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:
Անվանական արժեքը՝ 5000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 62,2գ, տրամագիծը՝ անհատական, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ հարթ, քանակը՝ մինչև 1500 հատ
Էսքիզների հեղինակը Գիեդրյուս Պաուլաուսկիսն է։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Մազոնեի լաբիրինթոսը
Դիմերեսին՝ Մազոնեի լաբիրինթոսը և բրգաձև մատուռը՝ կենտրոնում, դարձերեսին՝ Մազոնեի լաբիրինթոսի գծապատկերը՝ պարսպված հարթակը կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ: Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 62,2գ, տրամագիծը՝ անհատական, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ հարթ, քանակը՝ մինչև 1500 հատ
Էսքիզների հեղինակը Գիեդրյուս Պաուլաուսկիսն է: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել