Ոստիկանությունը ներկայացնում է՝ ինչպես միանալ Թելեգրամ բոտին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:
Թելեգրամը հաղորդակցություն վարելու կիրառություն է, ինչպես օրինակ “Ֆեյսբուք մեսինջերը”, “Վայբերը” և այլն, որն աշխատում է սմարթ հեռախոսների (Android, Iphone, Windows Phone) և սովորական համակարգչների վրա (Windows PC, MAC, LINUX):
Այն հաղորդակցվում է ինտերնետի միջոցով https արձանագրությամբ :
Վեբ տարբերակի հասցեն է՝ https://web.telegram.org
Համակարգչային տարբերակները հնարավոր է բեռնել հետևյալ կայքից՝ https://desktop.telegram.org
Սմարթ հեռախոսների համար անհրաժեշտ է բացել տվյալ հեռախոսի համար նախատեսված վիրտուալ խանութը (Play Store, App Store, Windows Phone Store), փնտրել “telegram messenger” բանալի բառերով և բեռնել այն: Այն ամբողջությամբ անվճար է։
Տեղադրելուց հետո անհրաժեշտ է գրանցվել` լրացնելով համապատասխան դաշտերը։ Գրանցվելիս անհրաժեշտ է նշել հեռախոսահամարը, սպասել գրանցող համակարգի զանգին (պետք չէ պատասխանել) կամ ՍՄՍ հաղորդագրությանը։
-
Ինչպես միանալ ROADPOLICEbot -ին
Ճանապարհային ոստիկանության բոտին միանալու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`
Բացել Թելեգրամի ծրագիրը՝
Search դաշտում մուտքագրել և փնտրել ROADPOLICEbot բանալի բառով՝
ROADPOLICEbot -ին միանալուց հետո, անհրաժեշտ է ծանոթանալ հայտարարության հետ և սեղմել Start և հետևել ծրագրի հրահանգներին`
Նոր մեքենա գրանցելու համար սեղմեք “/Գրանցել նոր մեքենա” կոճակը
Մուտքագրեք մեքենայի համարանիշը 00xx000 ֆորմատով։ Այնուհետև մուտքագրեք հաշվառման վկայականը
Զույգը (համարանիշ և տեխ․ անձնագիր) ճիշտ մուտքագրելու դեպքում կստանաք հետևյալ հաղորդագրությունը
Սեղմեք “/Տեսնել իմ բոլոր մեքենաները” կոճակը, այնուհետև սեղմեք մեքենայի համարանիշի կոճակը
Իրավախախտումները տեսնելու համար սեղմեք “/Տեսնել իրավախախտումները” կոճակը
Ուշադրություն
ROADPOLICEbot համակարգում գրանցվելուց հետո պարտադիր չէ պարբերաբար ստուգել խախտումների առկայությունը, այն առցանց ավտոմատ Ձեզ տեղեկացումներ կուղարկի:
Ծրագիրն աշխատում է առցանց ինտերնետի միջոցով :
24 ժամից ավել ինտերնետ ցանցի հասանելիության բացակայության դեպքում ուղարկված հաղորդագրությունը /տեղեկատվությունը/ չի պահպանվում սերվերի վրա: Այս դեպքում կարող եք ստուգել կիրառելով Տեսնել իրավախախտումները հրահանգը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել