HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Լոքյանը Շիրակում ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, ինչպես նաև ՏԿԶ նախարարության և Շիրակի մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ Դավիթ Լոքյանը Մարալիկ քաղաքում հանդիպել է խոշորացվող Անիի, Մայիսյանում՝ խոշորացվող Մարմաշենի և Ախուրյանում՝ խոշորացվող Ախուրյանի բնակավայրերի շուրջ 40 ղեկավարների հետ:

Դավիթ Լոքյանը համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին: Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով Շիրակի մարզում նախատեսվում է ձևավորել խոշորացված 3 փնջեր.

Անի՝(Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ (թվով 17):

Ախուրյան ՝ (Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ (թվով 8):

Մարմաշեն` Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի (թվով 15):

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 18-ին կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter