HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ԳԱԱ-ի կազմի մեջ մտնող գիտական կազմակերպություն է, այն ձեւավորվել է Կենդանաբանության ինստիտուտի ու Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի միաձուլմամբ: Ղեկավարը կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանն է:

Կենտրոնն ունի երեք մասնաշենք՝ երկու ինստիտուտների շենքերը, ինչպես նաեւ գենետիկայի լաբորատորիան:

 Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանը

Կենտրոնի ֆինանսավորումը 2017-ի պետական բյուջեից 132 միլիոն դրամ է:

2016-ի տվյալներով՝ կենտրոնն ունի 122 աշխատող, որոնցից 52 հոգի (43 տոկոսը) ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 79 հազար դրամ՝ հարկերով: 

Լաբորատորիայի վարիչներն առանց հարկերի մոտ 80 հազար դրամ են ստանում: Իսկ ամենաբարձր աշխատավարձը Բարդուխ Գաբրիելյանինն է՝ հարկերով 190.000 դրամ, բացի դրանից որպես դոկտոր ստանում է 50 հազար դրամ (հավելավճարը եւս հարկվում է):

Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, գենետիկայի լաբորատորիայի վարիչ Կիմ Դիլբարյանը

1943-ին հիմնադրված Կենդանաբանության ինստիտուտը մասնագիտացած է կենդանաբանության, մակաբուծության, կենդանաշխարհագրության, կենսաբազմազանության, բնապահպանության ուղղություններով:

Ինստիտուտի կազմում 5 լաբորատորիա կա: Կենդանաբանության ինստիտուտի շենքն, ըստ աշխատակիցների, կառուցվել է 1947-49 թթ., դրանից հետո կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել, տանիքը, պատուհանները, ջրատար խողովակները երկար ժամանակ վատ վիճակում էին:

Կիմ Դիլբարյանի խոսքերով՝ գիտնականները վերջնական արդյունքի հասնում են, սակայն դա կիրառական չի դառնում: 

Գենետիկայի լաբորատորիայում խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած գույքն է: Գրեթե բոլոր սենյակներում սենյակային բազմաթիվ բույսեր կան, որոնք հետազոտությունների համար են օգտագործում:

Կիմ Դիլբարյանը ներկայացնում է տզերի հավաքածուն, որն, ըստ դոկտորի բացառիկ է, որոշ նմուշներ ունեն տասնամյակների պատմություն:

Կ. Դիլբարյանը ցույց է տալիս սեղանին դրված մանրադիտակն ու ասում, որ ինքն է պատրաստել, առայժմ «յոլա» է տանում: Լաբորատորիայի սարքերը 20-30 տարվա են:

Լաբորատորիայում սարքավորումների թարմացում չկա, նոր սարքերը թանկ են, ինստիտուտի հնարավորությունները՝ փոքր: 

Կենդանաբանության ինստիտուտի երկրորդ հարկում 1922-ին հիմնադրված կենդանաբանական թանգարանն է, որի վարիչը Դոկտոր Էդուարդ Յավրույանն է:

Թանգարանի ամենամեծ խնդիրը համարում է նմուշներով անընդհատ հարստացնելը, որպեսզի Հայաստանի կենդանական աշխարհն ամբողջությամբ ներկայացվի:

Է. Յավրույանը պատրաստվում է նաեւ Արցախի ֆաունան ներկայացնել թանգարանում, արդեն տեղ է հատկացրել:

Ըստ Է. Յավրույանի՝ թանգարանն անընդհատ այցելուներ է ունենում, մեծ խմբեր են գալիս, սակայն թանգարանի աշխատողները նվազագույն աշխատավարձ են ստանում, էքսկուրսավարներ ունեն, որ առանց գումարի են աշխատում: Թանգարանի մուտքն անվճար է:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն. 2017 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter