HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ․ Սաֆարյանի փաստաբան․ «Մարդու իրավունքերի պաշտպանը գնահատել է, որ ոստիկանների գործողություններն անօրինական են»

Ամալյա Մարգարյան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում` նախագահությամբ Անդրանիկ Մնացականյանի, տեղի է ունեցել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննության գործով դատական նիստը, որի ընթացքում Գևորգ Սաֆարյանը ներկայացրել է իր բողոքը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը նշեց, որ այսօր իր բողոքով է հանդես եկել Սաֆարյանը, ով գրեթե մեկժամյա ելույթով  հայտնել է իր դիրքորոշումը:

«Գևորգը ներկայացրեց, որ ոստիկանների գործողություններն անօրինական են եղել, որ քննչական մարմինը գործի քննություն չի իրականացրել։ Մոտ 15-20 հանգամանքների վրա փորձեց դատարանի ուշադրությունը հրավիրել և ներկայացրեց, թե քննիչի որոշումն ինչու է անօրինական և անհիմն։ Նշեց, որ և´ քննիչի, և´ Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է վերացվի»,-հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը 2016-ի հունվարի 2-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ըստ որի` նրան ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել։ Հարուցվել է քրեական գործ, Սաֆարյանը ճանաչվել է տուժող: Հետագայում քննչական խումբը գտել էր, որ ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել, ինքնապաշտպանական հարվածներ են եղել, ուստի քրեական գործի վարույթը կարճվել է։

Փաստաբանը հայտնեց, որ գործում առկա է նաև մարդու իրավունքների պաշտպանի գնահատականը։ «Մարդու իրավունքերի պաշտպանը գնահատել է, որ ոստիկանների գործողություններն անօրինական են։ Նման գնահատական էր տվել նաև  Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը»։

Այս գործով հաջորդ նիստի ընթացքում պաշտպանը հանդես կգա իր բողոքով։ Նիստը կկայանա հունիսի 22-ին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter