HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով որպես մեղադրյալ ներգրավված հետախուզվողը

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների ու Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 2017 թ. մայիսի 30-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1989 թ. ծնված, նախկինում դատապարտված Զ. Ղ.-ին, որը մայիսի 24-ին Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ 2017 թ. մայիսի 27-ից հայտարարվել էր հետախուզում՝ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի հատկանիշներով՝ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստմանն օժանդակելու համար:

Նա կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter