HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ապօրինի աղբավայրերի գոյացումը կանխելուն վերաբերող հարցեր

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին տեղի է ունեցել նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեության աշխատանքային ծրագրի 4-րդ՝ «Աղբավայրերի տեղաբաշխման վերաբերյալ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացը և միջոցառումներ՝ ապօրինի աղբավայրերի գոյացումը բացառելու ուղղությամբ» կետի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկում, որը վարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը:  

Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբին ներկայացվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի ընթացքը, արձանագրված ձեռքբերումները: Մասնավորապես՝ նշվել է, որ ծրագիրն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի. մինչև 2019 թ․ այս տարածաշրջանի համար կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան գործող աղբավայր, ինչը հնարավորություն կտա երկու մարզերի տարածքում իրականացնել կանոնավոր աղբահանություն և հավաքված աղբը տեղադրել շրջակա միջավայրին հասցվող վնասը բացառող աղբավայրում:

Օրակարգային մյուս հարցով փոխնախարարը տեղեկացրել է «Մաքուր Հայաստան» միջոցառումների ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում գործող աղբանոցների փակման և աղբի մաքրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ 138 քարտեզագրված աղբանոցներից արդեն փակվել է 88-ը, մոտ 20-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ: Ա. Խաչատրյանի խոսքով՝ 30 աղբանոց կշարունակի գործել և ժամանակավորապես կսպասարկի մարզի բնակչությանը մինչև նոր աղբավայրի շահագործումը:  

Աշխատանքային խմբի նիստում տեղեկացվել է նաև, որ հետագա աղբանոցների գոյացումը բացառելու նպատակով մշակվել են զգուշացումների, ծանուցումների, վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների ձևաթղթեր, որպեսզի տուգանքներ կիրառվեն չսահմանված և չնախատեսված վայրերում աղբ թափելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter