
Նորընտիր պատգամավորները երդվեցին
Երեկվանից մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը այսօր ևս շարունակվում է։ Խորհրդարանի այսօրվա նիստին ներկա էր 105 պատգամավորից 87-ը, բացակա 18 պատգամավոր։
Մինչ նիստի մեկնարակը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ այսօրվա նիստին ներկա են նաև «Ծառուկյան» դաշինքի նորընտիր երեք պատգամավորները՝ Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նորա Առուստամյանը։
Խորհրդարանի այլ պատգամավորները ծափողջույններով ողջունեցին մանդատները նոր ստացած այս պատգմավորներին։ Նորընտիր պատգամավորը երդվեցին՝ հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման և բարգավաճման, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավարությունները, պահպանել Սահամանդրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի ինքնիշխանության և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար։
Մեկնաբանել