HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Waagner & Biro Bridge Systems» ընկերությունը ցանկանում է իրականացնել Սպիտակի կամրջի շինարարությունը

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ՝ մայիսի 30-ին ընդունել է «Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերության պատվիրակությանը՝ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերի գլխավորությամբ։

Նախարարությունը հայտնում է, որ կամրջաշինության ոլորտում «Waagner & Biro Bridge Systems» ընկերությունը շատ հարուստ փորձ ունի: Տարաբնույթ կառուցվածքներով, այդ թվում' նաև սեյսմակայուն, կամուրջներ է կառուցել աշխարհի տարբեր երկրներում։ Ընկերությունը ցանկություն է հայտնել իրականացնել Սպիտակ քաղաքում նախատեսվող կամրջի շինարարությունը։

Նախարարին ներկայացնելով կամրջի հնարավոր տարբերակները, նախատեսվող կառուցման եղանակները՝ Օսվալդ Հաթերն ընդգծել է, որ կարող են մեկ տարում կամրջի շինարարությունն ամբողջությամբ ավարտել։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության մասնագետների հետ տեղում աշխատանքներին ծանոթանալուց հետո քննարկել համագործակցության հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter