
Այկիդո. ճանապարհ դեպի ներդաշնակություն
Հայաստանում այկիդոյով մշտական զբաղվում է մի քանի հարյուր մարզիկ: Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիան (ՀԱԱՖ) մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (նստավայրը՝ Տոկիո) անդամ է:
ՀԱԱՖ-ն ունի մոտ երկու հարյուր սան: Նրանց մի մասը այկիդոյով տարվել են հասուն տարիքում: Ամեն մեկին ինչ-որ մի գաղափար բերել է դեպի արեւելյան այս մարտարվեստ:
Այկիդոն այն բացառիկ մարզաձեւերից է, որի հիմքում խաղաղության, ագրեսիան չեզոքացնելու փիլիսոփայությունն է: Ճապոնական այս մարտարվեստը համարվում է ամենափիլիսոփայականը:
Այն հիմնադրել է ճապոնացի վարպետ Մորիհեյ Ուեսիբան, 20-րդ դարի առաջին կեսում։ Հիմքը ճապոնական սամուրայների մշակույթն է: Առավել հաճախ «այկիդո» բառը թարգմանվում է որպես «կենսական էներգիային միաձուլվելու ուղի» կամ «հոգու ներդաշնակման ուղի»:
Մորիհեյ Ուեսիբայի նպատակն է եղել ստեղծել այնպիսի մարտարվեստ, որը թույլ կտա վնասվածքներից պաշտպանել ոչ միայն ինքնիրեն, այլև հարձակվողին:
Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել