HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագիրը

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:

Գեղարքունիքի մարզպետարանում Դավիթ Լոքյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպել են Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Դ. Լոքյանի խոսքով, կառավարության կողմից   որդեգրվել է մի  սկզբունք, ըստ որի,  աստիճանաբար պետք է իրականացվի   համայնքների խոշորացումը և պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների: «Առանձին-առանձին համայնքները չունեն հնարավորություններ և  ռեսուրսներ` ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու և մնացած խնդիրները լուծելու համար: Մենք Հայաստանում ունենք մոտավորապես 400 համայնք, որոնց բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու: Մեր երկրում պետք է բարեփոխումներ իրականացվի, սա պետական քաղաքականություն է, որի արդյունքում մենք պետք է գնանք վարչատարածքային փոփոխությունների»,-ասել է Դ. Լոքյանը:  

Նա   համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված և իրականացվող աշխատանքների մասին: «Համայնքի բյուջեով  իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, կառուցվել են ջրագծեր, մաքրվել սելավատարներ, անցկացվել է գիշերային լուսավորություն,  համայնքի համար գնվել է անհրաժեշտ տեխնիկա,  գնվել է սերմացու՝ բնակիչներին անվճար տրամադրելու նպատակով, ստեղծվել են աշխատատեղեր՝ ըստ անհրաժեշտության, և կրճատվել են այն աշխատողները, որոնք համայնքում որևէ գործառույթ չեն իրականացնում»,-նշել է Դավիթ Լոքյանը: Նրա տեղեկացմամբ՝ ՏԿԶ նախարարությունը հատուկ ձեռնարկ է սահմանել, թե ինչ կարգով պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարը:  

Նույն օրը ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը հանդիպել են Գեղարունիքի մարզի խոշորացվող Ճամբարակի բնակավայրերի ղեկավարների հետ, ներկայացրել և քննարկել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը:

Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով Գեղարքունիքում նախատեսվում է ձևավորել խոշորացված 3 փունջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter