HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկարաժամկետ կրակակետ չի ոչնչացվել. Արցախի ՊՆ-ն հերքում է

Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

«Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին: Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ չի ունեցել»,- գրված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter