HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-իրանական մի շարք ծրագրեր

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին:

Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական կողմի առաջարկը` ակտիվ համագործակցություն հաստատել հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերությունների միջև, ինչպես նաև համատեղ ներմուծող-արտահանող ընկերություն ստեղծել: Նախարարի խոսքով՝ սա կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև կաջակցի իրանական ապրանքներին՝ մուտք գործել Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ:   

Սուրեն Կարայանն անդրադարձել է «Սյունիք» ազատ տնտեսական գոտուն՝ նշելով, որ իրանցի գործարարները հնարավորություն կստանան օգտվելու ԱՏԳ-ում գործող հարկային և մաքսային արտոնություններից, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP), ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից։ Այս համատեքստում կարևորվել է նաև առաջիկայում ստորագրվելիք ԵԱՏՄ անդամ պետությունների և ԻԻՀ-ի միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիրը, որը համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

Երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մեծացման գործում Մոջթաբա Խոսրով Թաջին կարևորվել է հայկական ապահովագրական կազմակերպությունների և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև կապերի ընդլայնումը, արտահանման արդյունավետ կազմակերպման առումով Իրանի արտահանման զարգացման բանկի հետ համագործակցությունը:  

Ավելի ուշ պաշտոնյաներն այցելել են Ice House համալիր: Ընկերության հիմնադիր Արման Հովսեփյանը նշել է, որ 2014թ. հիմնվել է ICE HOUSE լոգիստիկ համալիրը: Համալիրի պահեստային կարողությունը կազմում է 1500 պալետատեղ՝ նախատեսված չոր ու սառնարանային պահատվության համար: Այլ կերպ ասած, այն միառժամանակ կարող է տեղավորել 80 մեծ բեռնատարի պարունակություն: Արդեն գործում է նաև Մոսկվայի լոգիստիկ կենտրոնը: Ընկերության ներկայացուցիչները նախարարին և իրանցի պաշտոնյային հայտնել են, որ մտադիր են Սյունիքի Ազատ տնտեսական գոտում ևս մեկ համալիր հիմնադրել: Իրանի առևտրի նախարարի տեղակալը մի շարք հարցեր է ուղղել կազմակերպության գործունեության, պասեստավորվող ապրանքների, պահպանման չափանիշների և արտահանման ուղղությունների վերաբերյալ: Քննարկվել են իրանական ընկերությունների հետ իրատեսական համագործակցության հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter