Ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները
Երեկ` մայիսի 31-ին, տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները:
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանը:
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արգամ Աբրահամյանը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել