HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի զարգացման հիմնադրամը Իտալիայում պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և «Shaula International» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ընկերության ջանքերով Իտալիայում Հայաստանի գործարար հնարավորություններն ու ներդրումային միջավայրը խթանելու նպատակով:

ՀԶՀ-ն տեղեկացնում է, որ ստորագրման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին։ Հիմնադրամը «Shaula International» ընկերությանը Իտալիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ է տալիս: «Shaula»-ն պատրաստակամություն է ստանձնում իտալական ընկերություններին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրը, արտոնյալ առևտրային ռեժիմները, երկու կողմերի բիզնեսմենների համար առավել ամուր գործնական կապերի հիմք ստեղծել: «Shaula»-ն Հայաստանում հիմնադրված, Իտալայում գործող խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելով:

«Իտալական գործարար հանրության հետ պետք է բիզնեսի լեզվով խոսենք՝ իրենց գործարար կարիքներն ավելի լավ ու ամբողջական հասկանալու համար. Իտալիայում գործարար խորհրդատվական հաջողված փորձ ունեցող ընկերության հետ այս հուշագրի ստորագրումը դրա առաջին քայլն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Մենք պատրաստ ենք ամբողջ ուժով իրագործել այս նախաձեռնությունը՝ դեպի Հայաստան ավելի շատ ներդրումներ և գործարարների ներգրավելու, արտահանումը և զբոսաշրջությունը խթանելու համար»,- նշել է «Shaula International» ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter