HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սահմանային ռեժիմի պահպանման համար ԱԱԾ-ին տարածք կհատկացվի

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում ազգային անվտանգության ծառայությանը շենք կտրամադրվի։ Կառավարության այսօրվա նիստին այս որոշումը ընդունվեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով։

Մինչ որոշման ընդունումը, շենքն ամրացված էր պետական եկամուտների կոմիտեին։

ԱԱԾ-ին կհատկացվի մոտ 148 միլիոն սկզբնական արժեքով շենք և 12 միլիոն արժեքով շինություն, դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը։

Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ ազգային անվտանգության ծառայության տնօրենը փետրվար ամսին դիմել է պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ խնդրելով «Բագրատաշեն» պետական սահմանի անցակետի նախկին տարածքում ՊԵԿ-ի տնօրինության տակ գտնվող մաքսային հսկողության շենքը հատկացնել իրենց։ ԱԱԾ տնօրենը, ըստ որոշման նախագծի, հավաստել է, որ շենքը ներկայումս չի շահագործվում և հետագա շահագործումն այլ նպատակներով կարող է լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել սահմանային ռեժիմի պահպանման համար։ Այդ իսկ պատճառով, սահմանապահ պարետատուն տեղակայելու նպատակով խնդրել է այն հատկացնել ԱԱԾ-ին՝ սահմանապահ զորքերին հատկացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter