HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հերացի» ավագ դպրոցին տարածք կհատկացվի

Պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված՝ Հր. Ներսիսյան 3/1 հասցեում գտնվող 146 հազար դրամ սկզբնական արժեքով և 632 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ կվերցվի «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան»-ից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին։

Գործադիրի այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացավ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած այս նախագիծը։

Տարածքը հատկացվելու է «Հերացի» ավագ դպրոցին՝ ուսումնական գործունեությունը բնականոն կազմակերպելու նպատակով:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ ավագ դպրոցը գործում է ծանրաբեռնված գրաֆիկով. ունի 22 հոսքային դասարաններ, դասասենյակները գերծանրաբեռնված են: Ազատ տարածքի բացակայության պատճառով դպրոցում չի գործում բուֆետ, ինչը ծնողների մոտ դժգոհություն է առաջացրել։

«Դպրոցի ուսումնական գործընթացը անխափան կազմակերպելու և նյութատեխնիկական բազան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ են լրացուցիչ տարածքներ», - գրված է նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter