
«Հայկ մեկ»-ը ևս հինգ տարի զենք կարտադրի
«Հայկ մեկ» ընկերությունը կառավարության որոշմամբ ևս հինգ տարի կշարունակի զենք արտադրել։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկով գործադիրը երկարացրեց այս ընկերության՝ զենքի արտադրության լիցենզիան։
Ընկերությունը 2012 թվականից առ այսօր, ըստ կառավարություն ներկայացրած փաստաթղթերի, կատարել է զենքի արտադրության 503 միլիոն դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ և ըստ տվյալների՝ ավելացրել արտադրության ծավալները։
«Հաշվի առնելով վերը նշվածը` նպատակահարմար է երկարաձգել նրան տրված ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով»,- գրված է որոշման նախագծում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել