HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գևորգ Կոստանյանը կվերադառնա ՄԻԵԴ

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կնշանակվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ։

Գործադիրը այսօրվա նիստում հավանության արժանացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

Դեռևս մայիսի 17-ին Կոստանյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր այս պաշտոնից։ Կոստանյանը 2004 թվականի փետրվարին ևս վարչապետի որոշմամբ նշանակվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնում։

Հավելենք, որ ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում ներկայացնում և պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը, վերահսկում Հայաստանի վերաբերյալ կայացված պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարման ընթացքը:

Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության անընդհատությունն ապահովելու համար այս ներկայացուցչին կարող է փոխարինել Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալը, որին որոշում է նախարարը՝ ՄԻԵԴ-ի այդ ներկայացուցիչ առաջարկությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter