163 միլիոն դրամ՝ Մեղրիի անցակետի արդիականացման համար
Պետական եկամուտների կոմիտեն 163 միլիոն դրամ կհատկացնի Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացման համար։ Գործադիրի այսօրվա նիստին հավանության արժանացավ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։
Ինչպես գրված է նախագծում՝ դրա ընդունումը պայմանավորված է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմամբ։ Ծրագրի նպատակն է միգրացիայի և սահմանային կառավարման ոլորտի մոտեցումը համապատասխանեցնել եվրոպական կառավարման չափանիշներին:
163 միլիոն դրամը կհատկացվի մաքսակետ տանող ավտոճանապարհի արտաքին լուսավորությունը արդիականացնելու համար: Դրանից մոտ 160-ը կնախատեսվի շինարարական աշխատանքների, մնացածը՝ տեխնիկական և հեղինակային հսկողության համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել