HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային տրանսպորտային համաժողովի աշխատանքներին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հունիսի 1-ին մասնակցել է «Տրանսպորտի կառավարումը» խորագրով միջազգային տրանսպորտային համաժողովի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Առաջին նիստում քննարկվել են Միջազգային տրանսպորտային համաժողովի 2017թ. տարեկան բազմակի թույլտվություններին և հետագա տարիների բաշխմանը, ԵՄ տարածքում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների սահմանափակումներին և չափորոշիչներին առնչվող բազմաթիվ հարցեր։

Դրան զուգահեռ, քննարկվել են նաև շրջակա միջավայրի վրա տրանսպորտի ազդեցության նվազեցմանը, տրանսպորտի ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններին, տրանսպորտային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև տրանսպորտի կառավարման արդյունավետությանն առնչվող և ոլորտը կանոնակարգող այլ խնդիրներ։

Համաժողովի ընթացքում Միջազգային տրանսպորտային ֆորումի գլխավոր քարտուղար ընտրվեց Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Յոունգ-Թաե Կիմը: Կլոր սեղանի շրջանակներում Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները դարձան Միջազգային տրանսպորտային կազմակերպության անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter