HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնապատումը (տեսանյութ)

Հունիսի 1-ին մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը գործարկել է բետոն փռիչ մեքենան՝ սկիզբ դնելով 2017թ.-ին բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացվում է վերահսկող ընկերության՝ «Սաֆեժ»-ի մասնագետների կողմից:

Վերանորոգումից հետո Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարքով, իսկ շուրջ 15 կմ երկարությամբ հատված, շրջանցելով գործող ճանապարհը, կունենա նոր ծրագիծ:

Կապալառու կազմակերպությունը ճանապարհի այլ հատվածներում շարունակում է ճանապարհի հողային պաստառի լայնացման, ժայռային գրունտի պայթեցման, ինչպես նաև ջրթող կառույցների և ուղեանցերի շինարարական աշխատանքները:

Ընթացքի մեջ են նաև շրջանցիկ հատվածների շինարարական աշխատանքները: Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած 180 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter