Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի նախկին պաշտոնյան
Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի՝ խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին պետ Վ. Ա.-ն:
ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ` համաձայն դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի` Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց նրա հարազատներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Ըստ Ա. Մ.-ի հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցն իր հարազատներից նախապես պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն 2015թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի մի մասը` շուրջ 3000 ԱՄՆ դոլար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել