Ժամանակավորապես փակ կլինի Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 3-ից 5-ը ժամանակավորապես փակ կլինի Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածը: Տերյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա բետոնալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում անվտանգության պարտադիր նորմերը պահպանելու նպատակով, հունիսի 3-ից մինչև հունիսի 5-ը՝ առավոտյան ժամը 08:00-ից մինչև 19:00-ն, Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածում կդադարեցվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել