HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Հայաստանին վաղվա խաղը պետք է օդուջրի պես»

«Ուժեղ հավաքականների հետ խաղալու նախնական պայմանավորվածություն ունեինք, բայց, ինչպես տեսնում եք, չստացվեց: Հետո մեզ հետ կապ հաստատեցին Սենտ-Քիթս եւ Նեւիսի հավաքականից, մենք համաձայնեցինք այս խաղին, քանի որ կարճ ժամանակ էր մնացել մինչեւ Չեռնոգորիայի հետ խաղը։ Մեզ օդի ու ջրի պես պետք է այս խաղը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։

Վաղվա խաղին մարզիչները 6 փոփոխություն կատարելու հնարավորություն կունենան, եւ Պետրոսյանը օգտվելու է դրանից, կատարելու է տակտիկական ու խաղային մի քանի փորձարկումներ։

Չնայած մրցակցի խաղային ոճը, ըստ Արթուր Պետրոսյանի, չոր եւ կոպիտ է, մեր կողմից խաղադաշտ դուրս կգան նաեւ հավաքականի առաջատարները, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։

«Մենք պետք է արագ խաղանք, որպեսի խուսափենք բախումներից»,-նշեց Պետրոսյանը:

Հարց հնչեց դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասին։ Արթուր Պետրոսյանը պատասխանեց, որ այդ թեմայով այլեւս չի ցանկանում խոսել։

Մամուլի ասուլիսին ներկայացել էր նաեւ հարձակվող Գեւորգ Ղազարյանը, ով Ղասախստանի հավաքականի հետ խաղում վնասվածք էր ստացել եւ հիմա վերականգնողական կուրս է անցնում։

Նա մեկ ամսից բուժզննում է անցնելու Գերմանիայում, որից հետո կմիանա իր թիմին՝ պորտուգալական «Մարիտիմուին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter