HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժ մրցապայքար՝ քրեականացման հանձնառություններով

Ֆրանսայի նախագահական ընտրություններու նախօրյակին, ընտրական նկատառումներե մեկնած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստումները բազմակողմանի են: Ավելի ճիշդը, երկկողմանի, եթե նկատի ունենանք, որ այս հարցին վրա կեդրոնացումը կբաժնվի գործող նախագահին եւ Ընկերվարական կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսվա Հոլանտի միջեւ:

Քաղաքական փորձագետներու վերլուծումները` նախագահ Սարքոզիի Երեւանի մեջ կատարած հայտարարություններուն մասին, կվերաբերեինհիմնականին մեջ ընտրական շարժառիթներու: Այս` ինչ կվերաբերի Ցեղասպանության քրեականացումի օրինագիծի մոտալուտ առաջադրումին եւամբոխավարական առումով կատարված ուշագրավ քայլին «Ցե՛-ղա՛ս-պա՛-նո՛ւթ-յո՛ւնը» հայերենով վանկարկումին: Թուրքիո` Եւրոպական Միությանանդամակցության խնդիրը սակայն կբխեր նաեւ համաեւրոպական մոտեցումներե. եւ պետք է ըսել, որ այս հարցով նախագահ Սարքոզի ցույց տված էհետեւողականություն: Խնդիրը այս պարագային միայն ընտրական շարժառիթ չուներ, այլ նաեւ Ֆրանսայի եւ Եւրոպայի շահերեն բխած քաղաքականմոտեցում էր   անուղղակիորեն, ընտրականին առընթեր: Ցեղասպանության խաղաքարտը ի շարս  արգելակիչ այլ երեւույթներու կրնար օգտագործվիլդեպի Եւրոպական Միություն թրքական նկրտումներուն դիմաց  պատնեշներ դնելու ֆրանսական քաղաքական ուղեգիծի ընթացքին:

Ընկերվարականները այս խնդիրին մեջ այնքան շեշտակի չեն, որքան Սարքոզիի գլխավորած քաղաքական շարժումը: Եւ միեւնույն բացարձակհետեւողականությունը համենայն դեպս ցույց չեն տված: Այս չի նշանակեր երբեք, որ գործող նախագահին կեցուածքը այս ուղղությամբ քարացած է եւորեւէ փոփոխության ենթարկվելու հավանականությունը չունի հառաջիկային:

Խնդիրը այս հանգրվանին կեդրոնացած է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հանձնառություններուն նկատմամբ ցույց տրված հրապարակայինհետեւողականության մեջ: Այս հարցին մեջ հստակորեն հարափոփոխ դիմագիծով ներկայացավ նախագահ Սարքոզին, եթե նկատի ունենանք իրնախընտրական եւ հետընտրական դիրքորոշումները եւ մանավանդ հանձնառության հրապարակայնացման ժամանակահատվածն ու միջավայրը:Կասկածե վեր է, որ Սարքոզիի երեւանյան հայտարարությունները մրցակից Հոլանտեն հաղթաթուղթ խլելու շարժառիթը ունեին: Մինչդեռ, այսուղղությամբ, թեկնածու Հոլանտի մոտեցումները եթե այս հանգրվանին ընտրական նկատառումներով կրնան մեկնաբանվիլ, ապա նախապես անպայմանայդ համոզումը չէին գոյացներ: Այստեղ հետեւողականությունը ավելի ցցուն է գեթ այս հարցին պարագային:

Տարբեր է անշուշտ, որ նախագահական ընտրություններու հետզհետե թեժացող մրցապայքարին մեջ ցեղասպանության ժխտումի քրեականացմանհավանականության աստիճանաչափը նկատառելի նոր հանգրվաններ կապահովե: Օրինագիծի ներկայացման մարտավարական մոտեցումը եւս Հայդատի աշխատանքներուն առումով քայլ մը դեպի հավելյալ արհեստավարժություն կենթադրե: Օրինագիծը չի նշեր Հայոց ցեղասպանությունը, սակայնկխոսի Ֆրանսայի կողմե պաշտոնապես ճանչցված ցեղասպանություններու ժխտումը օրենքով արգիլելու եւ ժխտողները քրեականացնելու մասին:

Ինչ-որ հաջողության հանգրվանը նկատառելի քայլով մը կմոտեցնե: Ուրեմն, եթե մեկ կողմե մրցապայքարի թեժացումը հանձնառություններուամրագրումներու եւ երաշխավորումներու մասին խոսիլ կու տա, մյուս կողմե փոխանակ Հայոց  ցեղասպանություն բառեզրին, ճանչցվածցեղասպանություններ բառակապակցության օգտագործումը քաղաքական ենթահողը ավելի կպարարտացնե հաջողության հանգելու ուղղությամբ:

Այս երկու հանգամանքներուն համատեղումը կրնա հիմնական հառաջընթաց ապահովել այս հարցին մեջ: Սակայն այս բոլորին արդյունավետ աշխատիլըպայմանավորված է Ֆրանսայի մեջ հայկական գործոնի զգալի աշխուժացումով:

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter