Դատապարտյալը մահացել է ՔԿՀ-ում
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1936թ. ծնված Ալբերտ Ռշտունին դեկտեմբերի 12-ին մահացել է: Առողջապահության նախարարության կայքի տեղեկացմամբ՝ դատապարտյալն ուներ մի քանի հիվանդություն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հուլիսի 27-ին Ալբերտ Ռշտունուն դատապարտել էր 7 տարի ազատազրկման' ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 մասով (սպանություն):
«Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնում է արդարադատության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել