HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների 4 տասնյակ ներկայացուցիչների

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Ռազմական լրագրության» դասընթացների շրջանակում հունիսի 2-ից 4-ը Արցախում էին գտնվում հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչներ: Այցի առաջին օրը լրագրողները եղել են բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել մարտական հերթապահության կրման ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Իսկ հունիսի 4-ին տեղի է ունեցել լրագրողների հանդիպումը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:

Հարց ու պատասխանի ձևաչափով անցած հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը ներկայացրել է առաջնագծում տիրող իրադրությունը, բանակում կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող գործընթացների համալիրը, անդրադարձել հակառակորդի սադրիչ գործողություններին արցախյան զինուժի պատասխան գործողությունների առանձնահատկություններին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում և պատրաստ է այսուհետ ևս պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Լևոն Մնացականյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter