Հրապարակվել է մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը
Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը:
Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանցառողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: Այս և քրեակատարողական հիմնարկներում առողջության իրավունքին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացված են Պաշտպանի՝«Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանցառողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ»արտահերթ զեկույցում:
Զեկույցում վերլուծվել են բժշկական օգնության, խնամքի պայմանների, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, քրեակատարողական հիմնարկներում բժշկական տեխնիկայի բավարար հագեցվածության, դեղորայքային ապահովվածության խնդիրները: Ներկայացված են բժշկական անձնակազմի կադրային համալրվածության ևպատշաճ որակավորման, ինստիտուցիոնալ անկախության հարցերը:
Զեկույցն արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանինհասցեագրված` կալանավորված անձանց և դատապարտյալներիբողոքների ուսումնասիրության արդյունքները, Պաշտպանի կայացրած`մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայությանմասին որոշումները, դրանցում ձևավորված իրավական չափանիշները:
Միջազգային իրավաբանության, մեր երկրի ներպետական օրենսդրության և պրակտիկայում արձանագրված խնդիրների համադրված վերլուծության հիման վրա զեկույցում ներկայացված են ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի բարելավմանն ուղղված առաջարկներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել