HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյան. «Խիստ հսկողություն սահմանեք ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2017 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների ժամանակին և պատշաճ իրականացումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: 

«Խիստ հսկողություն սահմանեք ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում նաև մշտական հսկողության տակ պահելով իրականացվող փոսանորոգման և ճաքալցման աշխատանքների որակը: Գույքագրեք այն հատվածները, որտեղ աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ, և պարտադրե՛ք կապալառու կազմակերպություններին, որ իրենց միջոցներով վերացնեն թերությունները: Մասնակցել են մրցույթին, շահել են, ուրեմն թող բարի լինեն պատշաճ ու ժամանակին իրականացնեն ստանձնած պարտավորությունները: Այս հարցում եղեք շատ խիստ և կոշտ, թերացողների նկատմամբ էլ օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք համապատասխան պատժամիջոցները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter