HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են Արարատի և Արմավիրի մարզերի զարգացման ներդրումային նոր ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը: 

Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն: 

Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշերի հիման վրա: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter