HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարը Մոսկվայում հանդիպել է իր գործընկերոջը

Հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը, արտակարգ իրավիճակների, աղետների կանխարգելմանն ու չեզոքացմանն ուղղված հիմնախնդիրները:

Կողմերը նշել են, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության նվաճումներից էր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման  կենտրոնի ստեղծումը, որը միակն է տարածաշրջանում և մասշտաբային աղետների դեպքում կարող է օգնություն ցուցաբերել տարածաշրջանային մակարդակով:

Ներկայումս ընթացքի մեջ է կենտրոնի գործարկման 2-րդ փուլը, այն է՝ կենտրոնի հագեցումը ժամանակակից փրկարարական տեխնիկայով, որն անհրաժեշտ է կենտրոնի անխափան գործունեության ապահովման համար (մոտոպոմպեր, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար): Նախատեսվում է տեխնիկապես հագեցնել նաև կենտրոնի Իրավիճակային դահլիճը, բացի այդ՝ տեղում պարբերաբար դասընթացներ և վերապատրաստումներ են անցկացնում ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի (“Центроспас”) մասնագետները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաստատել կենտրոնի 2017-2018թթ. համար նախատեսված գործողությունների պլանը, որը կապահովի կենտրոնի զարգացումն ու ֆունկցիոնալ անխափանությունը: 

Կողմերն ընդգծել են, որ ՌԴ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցությունը բազմավեկտոր է: Նախարար Պուչկովը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ-ին 2010թ-ին Ռուսաստանի տարածքում բռնկված անտառային հրդեհների մարման գործընթացում ակտիվ օժանդակության համար:

ՌԴ ԱԻ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել 2016թ. սեպտեմբերին Երևանում ԱԻ համակարգող խորհրդի 9-րդ նիստը կազմակերպելու, ինչպես նաև անցյալ տարվա նոյեմբերին ԱՊՀ շրջանակում ԱԻ միջգերատեսչական խորհրդի 29-րդ նիստին հայ գործընկերների ակտիվ մասնակցության համար:

Իր խոսքում Դ. Տոնոյանը նշել է, որ երկու երկրների միջր համագործակցությունը լինելու է շարունակական և ընդլայնվելու է՝ ներառելով բազմաթիվ վեկտորներ:

Հանդիպման ավարտին ՌԴ ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել հայկական կողմի գործընկերներին 2017թ-ին կայանալիք Անվտանգության բարձրագույն տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter