
Շուկաներում առևտուրը նվազել է
2017թ. հունվար-ապրիլին Հայաստանում առևտրի շրջանառությունը, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, աճել է ավելի քան 12 %-ով։
Տարվա առաջին չորս ամիսներին կատարվել է ավելի քան 685 միլիարդ դրամի առևտրաշրջանառություն, որի ծավալի 52 %-ը ապահովել է մանրածախ առևտուրը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` առևտրաշրջանառությունն ավելացել է թե´ մանրածախ, թե´ մեծածախ և թե´մեքենաների առևտրում։
Մանրածախ առևտուրը աճել է 6%-ով, մեծածախը՝ 18%-ով, իսկ ավտոմեքենաների առևտուրը՝ 40%-ով։
Ըստ վիճակագրությամբ՝ առևտրի շրջանառությունը աճել է տարվա սկզբի առաջին չորս ամիսներին, իսկ ամենաշատը՝ ապրիլին։ Ի դեպ, ապրիլին դիտվել է նաև առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը՝ 119 միլիարդ։
Մանրածախ առևտրի մասին
2017թ-ի հունվար-ապրիլին գրանցվել է ավելի քան 362 միլիարդ դրամի առևտրաշրջանառություն։ Այն, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, աճել է 6%-ով։
Մանրածախ առևտրի 78%-ը ապահովել են խանութները՝ 282 միլիարդ դրամ շրջանառությամբ, ինչն էլ, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, աճել է 7%-ով։
Վիճակագրության առանաձնացված տվյալները փաստում են, որ մանրածախ առևտուրը նվազել է սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում։
Ամենամեծ ծավալով՝ 15%-ով, առևտուրը անկում է ապրել գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում։
Մեկնաբանել