HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 3-րդ փուլի բնակարանների վիճակահանության օրը

Քաղաքաշինության պետական կոմիտեից տեղեկացնում էն, որ կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի 2017 թվականի հունիսի 6-ի N83-Ա հրամանով սահմանվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը:

Համաձայն հրամանի, վիճակահանության առաջին օրը, 2017 թվականի հունիսի 9-ին, ժամը 9.30-ից, կմասնակցեն 1, 2, 3, 4, 5, 6, 7/1, 7/2, 7/3, 8/1, 8/2, 8/3, 9/1, 9/2, 9/3, 10/1, 10/2, 10/3, 11/1, 11/2 և 11/3  տիպերը, իսկ հունիսի 10-ին, ժամը 9.30`  12/1, 12/2, 12/3, 13/1, 13/2, 13/3, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 տիպերը:

Հասցե` քաղաքաշինության պետական կոմիտե` ք. Երևան, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ:

Տեղեկացնենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանից կազմակերպում և ղեկավարում է քաղաքաշինության պետական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter