HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը և ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակագ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության միջև համագործակցության ակտիվացման հուշագիրը: 

Նախարարության լրատվական ծառայությունը հայտնում , որ ստորագրված հուշագրի շրջանակներում նախատեսվում է մշակել և իրականացնել տարերային և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման համատեղ ծրագրեր: Զարգացնել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը տարերային աղետների և արդյունաբերական վթարների կանխման և դրանց հետևանքների վերացման հարցում:

Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Երկկողմ աջակցել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը: Աջակցել աղետներից բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակման: Կանոնավոր կերպով անցկացնել հանդիպումներ արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանության, կադրերի պատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մոտեցման ձևավորման բնագավառում փորձի փոխանակման նպատակով»:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մասնակցեց նաև «Հավաքական անվտանգություն 2017» 10-րդ միջազգային ցուցահանդեսին, որին ներկայացված էր ավելի քան 100 երկիր:

Միջոցառումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել արտակարգ իրավիճակների և անվտանգության ոլորտի տեխնիկական նորագույն ձեռքբերումներն ու առաջավոր փորձը, ինչը նպաստում է նորարությունների ներդրմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter